Սննդաբանը բացատրել է, թե ինչով են վնասակար պահածոները
Պահածոների օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչպես նաև առաջացնել քաղցկեղ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Գործարանային պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել պոտենցիալ վտանգավոր սննդային հավելում՝ նատրիումի բենզոատ: Եթե օրգանիզմն այս նյութը ստանա չափազանց մեծ քանակությամբ, ապա չարորակ ուռուցքների զարգացման վտանգ կառաջանա, պարզաբանել է դիետոլոգը։
«Եղել են հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ ուղղակի կապ կա ուռուցքի առաջացման և ընդունված բենզոատի քանակի միջև: Կարևոր է հիշել կերած պահածոների քանակը»,-նշել է Սոլոմատինան:
«Տնային պայմաններում պատրաստված պահածոներն ավելի անվնաս հավելումներ են պարունակում, սակայն դրանց ևս պետք է զգուշությամբ վերաբերվել: Նման արտադրանքի չարաշահումը կարող է հանգեցնել ճնշման բարձրացման՝ ընդհուպ մինչև հիպերտոնիկ կրիզի»,- զգուշացրել է նա։ Պատճառը աղի մեծ քանակությունն է։
«Պահածոյացված սննդի մեջ շատ աղ կա, բայց քչերն են մտածում դրա մասին: Աղի ավելցուկը հեղուկ է պահում օրգանիզմում, այսինքն՝ կարող է առաջացնել ճնշման բարձրացում այն մարդկանց մոտ, ովքեր հակված են դրան, և նույնիսկ հիպերտոնիկ կրիզի հանգեցնել»,-պարզաբանել է բժիշկը։
Բացի այդ, աղը կարող է խաթարել նյութափոխանակությունը և այտուցներ առաջացնել, ավելացրել է սննդաբանը։
Comments