top of page

Վիրաբույժը սխալմամբ անդամահատել է պացիենտի առողջ ոտքը


ree

Վիրաբույժը սխալմամբ անդամահատել է տարեց պացիենտի առողջ ոտքը։ Բժիշկը տուգանվել է 2,7 հազար եվրոյով։. այդ մասին հայտնում է The Guardian.-ը։


Պարբերականի տվյալներով՝ Ավստրիայի Ֆրայշտադ քաղաքի հիվանդանոց է ընդունվել 82-ամյա տղամարդ։ Նրա մոտ ստորին վերջույթի անդամահատման անհրաժեշտություն է առաջացել։


Հիվանդանոցի 43-ամյա բժշկուհին վիրահատությունից առաջ անդամահատման համար նշում է կատարել առողջ ոտքի վրա։ Իրավապահ մարմիններին բժշկական սխալի մասին հայտնի է դարձել մի քանի օր անց, երբ պացիենտը մահացել է։


Վիրաբույժն աշխատանքից ազատվել է։ Նա տեղի ունեցածը որակել է մարդկային և տեխնիկական սխալ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և տուգանել է. պարտավորեցրել տուգանքի կրկնապատիկի չափով փոխհատուցում վճարել տուժածի ընտանիքին։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page