top of page

Վեդիում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի կարկառուն ՀՀԿ-ականը․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․


Վեդիում մարտի 27-ին սպասվող նոր ընտրություններում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, որը 2018-ից հետո դուրս գալով ՀՀԿ-ից, սեփական՝ «Կայունություն» կուսակցությունը հիմնեց եւ Արարատում մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մտավ ավագանի։ Վեդիում նրանց թեկնածուն լինելու է Արարատի նախկին փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին։ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ մրցապայքարը երկու ուժի մեջ չընթանա, քանի որ վստահ է, որ այդ դեպքում «Հզոր համայնքի» հաղթանակն այլընտրանք չունի: Եթե 3 ուժ մասնակցի, ապա հետընտրական դաշինք կարող է ձեւավորվել, եւ մեկ անգամ ձախողված Գարիկ Սարգսյանը կարող է մի կերպ համայնքապետ ընտրվել։


Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից, սակայն իշխանությունը վաղուց սկսել է քարոզարշավը։ Ներգրավվել է նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը` օրերս ռեպորտաժ էին պատրաստել, թե ինչպես են Գարիկ Սարգսյանի ջանքերով Ծաղափ գյուղում արեւային կայաններ տեղադրվում: Քաղաքական բարեգործությունը ժամանակին դատապարտող հեղափոխականների կարկառուն ներկայացուցիչը 24 ժամ զբաղված է այս կամ այն համայնքին օգնություն տրամադրելու գործով ու դրա փիառով։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page