top of page

Ձնաբուք Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում. փրկարարները դուրս են բերել 615 մեքենա եւ 1760 քաղաքացու

  • Feb 7, 2024
  • 1 min read

Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկում կան արգելափակված ավտոմեքենաներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Comments


1/510

LATEST NEWS​​

bottom of page