top of page

Վայոց ձորում բախվել են բեռնատարն ու 06-ը. վթարի հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց


ree

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106 և Howo մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:


Հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page