top of page

Կառավարության դիրքորոշումն է՝ բացել շուկան թուրքական և այլ երկրների համար․ Վահան Քերոբյան


ree

Մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը և, հետևաբար, շուկան կարող է ողողված լինել նրանց ապրանքներով և դա օրենքի մեջ է մտնում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով շուկայում թուրքական լոլիկի առկայության մասին հարցին։


Նա նշեց, որ այս մասով չի կիսում անհանգստությունը։ «Այսօրվա կառավարության դիրքորոշումն է՝ բացել շուկան թուրքական ապրանքների համար, բնականաբար ուրիշ երկրների համար բաց է, և բնականաբար, էկոնոմիկայի նախարարության աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի օգնի ընկերություններին՝ բարձրացնել իրենց արտադրողականությունը և մրցունակությունը»,- ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page