top of page

Ինչպես է Վահագն Խաչատրյանը 1992-ին խաբել ընդդիմությանն ու դարձել քաղաքապետ



oragir.news-ը գրում է.


Հանրապետության նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատրյանը, որն այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, 1992 թվականին ընդդիմության ձայներով է դարձել քաղաքապետ, ապա անդամագրվել իշխանական ՀՀՇ-ին։


Վահագն Խաչատրյանը 1990 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թվականին՝ Երևանի քաղխորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ, այսինքն՝ քաղաքապետ։

Այդ տարիներին Երևանի քաղխորհրդի անդամ եղած մեր զրուցակիցը, որը նախընտրեց անանուն մնալ, ուշագրավ մանրամասներ պատմեց Վահագն Խաչատրյանի ընտրությունից․

«1992 թվականին ինքը քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիրների ձայներով, ընդ որում՝ բացառապես ընդդիմադիր պատգամավորների ձայներով, բայց 1993-ի վերջին, 94-ի սկզբին արդեն դարձավ ՀՀՇ անդամ։


Ինքը ընտրվեց հակահհշական ձայներով, բայց դարձավ ՀՀՇ անդամ, այսինքն՝ խաբեց։ Ինքը պայմանավորվել էր, որ ընդդիմադիրները պետք է ստանձնեն քաղաքապետարանում կոնցեպտուալ պաշտոնները, բայց մի քանի ամիս հետո, «էսօր-վաղը» անելով, ինքը առանձին բանակցություններ էր վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և մի քանի ամիս հետո դարձավ ՀՀՇ-ի լիիրավ անդամ ու սկսեց կատարել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյնաի հրահանգները Երևանի քաղաքապետարանում։

Մանրամասները՝ oragir.news-ում

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page