top of page

Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանի հաշվետվությունը․ չիրականացած հերթական խոստումը



Դեռևս 2020թ-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ առաջիկա իրենց ամենակարևոր անելիքների վերաբերյալ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ ներկայացրեց և խոստացավ, որ վեց ամիս անց՝ 2021թ-ի հունիսին հաշվետվություն ներկայացնի։


Փաշինյանի այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն երկրի ղեկավարն իր խոստումը չի կատարել ոչ միայն հունիսին, այլ մինչ օրս էլ ճանապարհային քարտեզի վերաբերյալ որևէ հիշատակում չի արել և հաշվետվություն չի ներկայացրել։ Բացի այս, ճանապարհային քարտեզում ներառված մի շարք կետեր մասնակի են իրականացվել կամ ընդհանրապես չեն իրականացվել։ Օրինակ՝ 6-րդ կետով նախատեսվում էր գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Սակայն այս պահին ոչ միայն հաստատված 100-ից ավելի գերի ունենք թշնամու մոտ, այլ նաև այս հայտարարությունից հետո գերեվարման նոր դեպքեր են գրանցվել։ Իսկ անհետ կորած մի քանի հարյուր անձի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ, իսկ վերջիններիս հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում պաշտպանության նախարարության և կառավարության դիմաց՝ պահանջելով նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություն հայտնել։


Իսկ 9-րդ կետով Փաշինյանը խոստանում էր կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում: Սակայն ոչ միայն կորոնավիրուսը հաղթահարված չէ և դրա հետևանքները վերացված չեն, այլ նաև, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել, իսկ վերջին օրերին էլ նոր վարակվածների դեպքերի թիվը տատանվում է 3500-4000-ի սահմանում։ Այս թիվը բացարձակ հակառեկորդ է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր։


Արմինե Նավոյան

Comments


1/466

LATEST NEWS​​

bottom of page