top of page

Ո՞ւմ մեղքն է, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն արդեն նաև Ադրբեջանի դաշնակիցն է (տեսանյութ)


ree

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Կրեմլում ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերությունից հասցնելով նոր մակարդակի։ Բաքվի կողմից պատմական որակված, 43 կետից բաղկացած փաստաթուղթն, ըստ քաղաքագետ Թևան Պողոսյանի, լայնորեն արտահայտում է երկու պետությունների շահերը։


Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ փաստաթուղթը մշակվել է մեկ տարվա դիվանագիտական ակտիվ աշխատանքի արյդունքում, և, փաստորեն, Հայաստանի դաշնակից Ռուսաստանն, այսուհետ նաև հայ ժողովրդի թշնամու, իսկ հայաստանյան իշխանության կառուցողական գործընկերոջ դաշնակիցն է։


Այս փաստաթուղթն, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի դիտարկմամբ, Շուշիի հռչակագրի հակակշիռն է․ այս ճանապարհով Ռուսաստանը փորձում է հետ մղել Թուրքիային և իր դիրքը հաստատել Ադրբեջանում։


Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր պետություն գնում է իր շահի հետևից, և դա բնական է։ Այս դեպքում Հայաստանն էլ պետք է իր շահն առաջ տանի՝ իր դաշնակից Ռուսաստանին ներկայացնելով հստակ հարցեր։


Արտաքին դիվանագիտական ճակատում պետք է ճկուն լինել․ կարո՞ղ է այս իշխանությունը ճիշտ պահին հստակ քայլ անել, մասնագետները կասկածում են։


Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page