438 ուկրաինացի զինվորական մարդասիրական միջանցք են խնդրել ու տեղափոխվել ՌԴ տարածք
Ուկրաինայի Զինված ուժերի 438 զինծառայող մարդասիրական միջանցք են խնդրել ռուսական բանակից ու տեղափոխվել Ռոստովի շրջան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։
Ըստ ԱԴԾ տվյալների, Ռուսաստանի և Ուկրաինայի ողջ սահմանին ոչ մի սահմանապահ չկա, բոլորը լքել են իրենց ծառայության վայրերն ու դիմել փախուստի։
Այս պահին ծանր մարտեր են ընթանում Խարկովի և Խերսոնի ուղղությամբ, երկու կողմերից էլ կան կորուստներ։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Comments