top of page

ԱՄՆ-ը խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին


ԱՄՆ-ը խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական խմբաքանակը՝ 86 տոննա զինամթերք. հայտնում է Ուկրաինական կողմը։


«Ուրախ ենք տեղեկացնել Ուկրաինայի զինված ուժերին անվտանգության օգնության 8-րդ խմբաքանակի մատակարարման մասին։ Եվս 80 տոննայից ավելի օգնություն։ Դեռ ավելին է լինելու։ Վստա՛հ եղեք՝ մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին, մինչ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - նշված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ 8-րդ ինքնաթիռը Ուկրաինային է մատակարարել 86 տոննա սպառազինություն։ Նրա խոսքով, հունվարի 22-ից ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 650 տոննա զինամթերք։




Comments