top of page

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում, Կրամատորսկում և Օդեսայում պայթյունների մասին



Պայթյունների ձայնը լսելի են Կիեւում, Կրամատորսկում, օդեսայում, Խարկովում եւ Բերդյանսկում, հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը:

«Հինգշաբթի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ժամը 5-ից հետո (մոսկվայի ժամանակով 6-ից հետո) մի շարք քաղաքներում, այդ թվում Կիեւում, պայկթյունների ձայներ են լսվում: Հաղորդվում է առնվազն 4 պայթյունների մասին Կրամատորսկում, հզոր պայթյուններ Օդեսայում, Խարկովում, Բերդյանսկում, ուժեղ կրակահերթերի մասին Դոնբասում»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է նաեւ, որ մայրաքաղաքում նույնպես պայթյունների ձայներ են լսվում, դրանք լսել են Պոզնյակով եւ Տրոեշչինայի բնակիչները. «Միաժամանակ հաղորդվում է կրակոցների եւ պյթյունների մասին «Բորիսպոլ» օդանավակայանի շրջանում»,-նշում է գործակալությունը:

Commenti