top of page

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը, համարելով, որ այն մեր երկու ազգերի համար ունի չափազանց կարևոր նշանակություն։

Սույն հայտարարության մեջ արտահայտված է Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը, ուստի վստահաբար միանում ենք բարձրաձայնված բոլոր կետերին և համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ անհրաժեշտ է ընդունել՝

• Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը,

• Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։

Ժողովրդի ձայնը գերակա է ՀՀ որևէ իշխանության և անգամ գերտերությունների ցանկացած որոշման առաջ։ Արցախի անվտանգության երաշխավորը եղել և մնալու է Արցախցին, ուստի այստեղ այլ որոշում կայացնել՝ անհնարին է։

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հայտարարում է՝

•Մենք պայքարելու ենք Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը։

•Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը միակ ճանապարհն է երկու ժողովուրդների հզոր գոյության և անվտանգ ապագայի կերտման ։

«Ուժը Հայրենյաց» կուսակցություն

31.10.2022

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page