top of page

Մահացած տղամարդը վերակենդանացել է այն բանից հետո, երբ շտապօգնության մեքենան ընկել է փոսի մեջ


Տարեց հնդիկ տղամարդը վերակենդանացել է այն բանից հետո, երբ շտապօգնության մեքենան, որով նրան տեղափոխում էին «մահացած» ժամանակ, ընկել է ճանապարհային փոսի մեջ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

80-ամյա Դարշան Սինկխ Բրարն ապրում էր Նիսինգ քաղաքում։ Թոռներից մեկի խոսքով՝ տղամարդը մի քանի օր բողոքել է առողջությունից, հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բրարի ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկները նրան շնչառական սարքի են միացրել։ Չորս օր անց բժիշկները տարեց հիվանդի մոտ ախտորոշեցին սրտի կանգ։


Երբ հայտնի դարձավ, որ Բրարն այլևս կենդանի չէ, նրա հարազատներից մեկը նրան նստեցրել է շտապօգնության մեքենան և տարել հայրենի քաղաք՝ վերջին հրաժեշտի համար։ Ճանապարհի ընթացքում մեքենան ընկել է փոսի մեջ, և դա հանկարծակի վերակենդանացրել է հնդիկ տղամարդուն։ Բրարի ազգականը նկատել է, որ հանգուցյալը շարժել է ձեռքը և ստուգել նրա սրտի աշխատանքը։ Պարզվել է, որ տարեց տղամարդը ողջ է, և նրան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Բրարը ներկայումս ծանր վիճակում է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Comments