Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter-ի միկրոբլոգների ծառայության աշխատանքում խափանումներ են գրանցվել մի շարք երկրներում։ Այս մասին են վկայում Down detector ծառայության տվյալները, որը հետեւում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Բողոքների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ճապոնիայում։ Բացի այդ, հաշվետվությունների աննշան քանակ է գրանցվել Սինգապուրում և Մալայզիայում։
Օգտատերերը հայտնում են կայքի եւ սոցցանցի բջջային հավելվածների աշխատանքի անսարքությունների մասին, ինչպես նաեւ բողոքում են սերվերի անկայուն միացումից:
Comments