top of page

Թուրքիայում Պուտինի այցի ժամկետները չեն համաձայնեցրել Մոսկվայի ու Անկարայի կողմից. դեսպան


ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի կատարվելիք այցի ժամկետները դեռեւս չեն համաձայնեցվել Մոսկվայի եւ Անկարայի կողմից, հայտնել է Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը, հաղորդում է РИА Новости-ն:


Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն խոստացել էր, որ Թուրքիայում Պուտինի այցը հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա գտնվելուց հետո: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը կմեկնի նախագահ Թայիփ Էրդողանի հրավերով, երբ թույլ կտան համաճարակաբանական իրավիճակն ու ժամանակացույցը:


«Իմ տեղեկություններով՝ այդ ժամկետները (այցի ժամկետները-խմբ.) դեռեւս համաձայնեցված չեն կողմերի միջեւ: Ուստի կլիներ փոքր-ինչ վաղաժամ գագաթնաժողովի ծրագրի, դրա օրակարգի եւ այլ մանրամասների մասին քննարկելը: Եկեք մի փոքր սպասենք եւ չշտապենք»,-ասել է դեսպանը Türkiye թերթին տված հարցազրույցում, որի ռուսերեն թարգմանությունը ներկայացրել է դեսպանատունը:

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page