top of page

Թուրք ընդդիմադիր նախկին պատգամավորը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու համար

  • Nov 20, 2022
  • 1 min read

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր Զեյնեփ Աքաթլըն «Հանրապետության նախագահին վիրավորելու» համար դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման: Ավելի ուշ դատարանը որոշել է հետաձգել պատժի կիրառումը. փոխանցում է ermenihaber-ը։

Նախկին պատգամավորը, սակայն, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հակադարձելով, որ իր գրառումները քննադատություն են եղել՝ ուղղված իշխանությանը:


Աթաքլըն պնդել է, որ իր քննադատական գրառումները արել է ի պաշտոնե՝ պատգամավոր և մարդու իրավունքների գծով կուսակցության փոխնախագահ եղած ժամանակ:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page