top of page

Մայթով երթևեկող 47 համար ավտոբուսի վարորդը հայտնաբերվել ու տուգանվել է



Ֆեյսբուքյան խմբերից մեկում քաղաքացիներից մեկը հրապարակել է թիվ 47 ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի «արկածները» Երևանի Իսակովի փողոցում։


Ուղևորներով լի ավտոբուսով բարձրանում է մայթին ու երթևեկում այդ հատվածում։ Տեսանյութի վրա երևաղող թվերից կարելի է դատել, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 25-ին՝ ժամը 15։35-ին։ Տեսանյութում երևում է նաև ավտոբուսի պետհամարանիշը՝ 4392 S:


MediaHub.am-ը դեպքի առնչությամբ դիմել էր ոստիկանության լրատվական բաժին։ Մեր հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ պարեկային ծառայության ծառայողների կողմից վարորդը հայտնաբերվել է, նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page