Թթվածնի խնդիր այլևս չունենք. «Հրապարակ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Թերթը օրեր առաջ գրել էր, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, եւ հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։
Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին․ «Թթվածնի խնդիր այլեւս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որեւէ կայան այլեւս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն էլ, իրավիճակից ելնելով, արդեն իջնում են»։
Նաեւ հավելեցին, որ եթե այդպես շարունակվի, ապա մարզային ԲԿ-ներում ապավերապրոֆիլավորում կարվի, այսինքն՝ քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերադառնան իրենց նախկին կարգավիճակին՝ կսկսեն բոլոր հիվանդներին բուժել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




























































Comments