top of page

Թշնամին կրակաերթ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ.

Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակահերթ են բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին կրակոցները դադարել են։ Այս մասին հայտնում է Ներքին Հանդի գյուղապետը:


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։  Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


Comments