Toyota-ն դադարեցնում է արտադրությունը 11 գործարաններում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota-ն հայտարարել է երկրի ներսում 11 գործարանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Ճապոնիայում Toyota-ն ունի 14 գործարան։
Աշխատանքի դադարեցման պատճառներն են քովիդի դեպքերի աճն ու կիսահաղորդիչների մասնակի սղությունը. հայտնում է Nikkei Asia-ն։ Ընդհանուր առմամբ կդադարի աշխատել 21 արտադրական հոսքագիծ։ Ընկերությունը կկրճատի առաջարկը 47 հազար մեքենայով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ընկերության աշխատակիցների շրջանում վարակման 20 դեպքի մասին։




























































Comments