top of page

Nissan-ի վարորդը ուժեղացված ծառայության ժամանակ փախել է մեքենայից, նրա մոտ եղել է «Շոկո» թմրանյութ


ree

Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է խոշոր չափի թմրամիջոց, գրում է shamshyan.com-ը։


Ըստ աղբյուրի՝ ժամը 21։30-ի սահմանում Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի խաչմերուկում կանգնեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը դուրս է եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի։


3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Սուսունցը, Միքայել Քոչարյանը, Ռաֆիկ Լալայանն ու Դավիթ Ներսիսյանը սկսել են հետապնդում, որի ընթացքում փախուստի դիմածը իր մոտից տարբեր հատվածներ է նետել՝ լուցկու տուփեր, ստվարաթղթեր և փաթեթներ։


Պարեկներին հաջողվել է Nissan-ի վարորդ, Երևանի բնակիչ, 32-ամյա Հայկ Զ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Մ․-ին հետապնդելով բռնել։


Դեպքի վայրում հայտնաբերվել է 132.09 գրամ ընդհանուր կշռով լուցկու տուփեր, ստվարաթղթերով փաթեթներ, որոնց մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։


Հայկ Զ․-ն և Վրեժ Մ․-ն հայտարարել են, որ հայտնաբերվածը «Շոկո» տեսակի թմրամիջոց է, և այն իրենց օգտագործման համար է։


Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հայկ Զ․-ն և Վրեժ Մ․-ն բաց են թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page