top of page

Իշխանությունից որևէ ակնկալիք չկա, մեր ուղերձը եվրոպական կառույցներին է ուղղված․ Տիգրան Աբրահամյան


Իշխանությունից որևէ ակնկալիք չկա, մեր ուղերձը Եվրոպական կառույցներին է ուղղված։ Այս մասին այսօր ԵՄ պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիայից հետո MediaHub-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Աբրահամյանի խոսքով՝ նույնիսկ դեսպանից պատասխան սպասել պետք չէ։


«Տիկնոջ պահվածքը բոլորի համար արդեն պարզ է, իրենից ոչ մի ակնկալիք չկա, դրա համար ուղերձները հղում ենք եվրոպական այն կառույցներին, որոնք կոորդինացնում ենք նրա աշխատանքը»։


Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական, քաղաքական գործիչները: Ակցիայի մասնակիցները արձանագրում են, որ Հայաստանում տեղի է ունենում բռնաճնշումներ, որոնք չնկատելու են տալիս միջազգային կառույցները։


Մանրամասները՝ տեսանյութում


Լիաննա Թորոսյան


Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page