top of page

Տհաճ միջադեպ «Էրեբունի» ԲԿ-ում` Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․


Մեզ պատմեցին, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, եւ հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները:


Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ: Մեզ չհաջողվեց Խաչատրյանի հետ զրուցել:


Սակայն պարզեցինք, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից: Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երեւի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page