top of page

Տղամարդը սմբուկով ծանր մարմնական վնաս է հասցրել իր կնոջը



Անդրանիկ Ա․-ն 2021 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան տնամերձ հողամասում, հողատարածքից հավաքված սմբուկի բերքի փաթեթավորման աշխատանքներ կատարելու ժամանակ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում իր ձեռքում գտնվող հասունացած սմբուկը մոտ 2 մետր հեռավորությունից մեծ ուժգնությամբ դիտավորյալ նետել է կնոջ Ա․Հ․-ի ուղղությամբ։


Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։


Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ սմբուկը դիպչել է կնոջ որովայնի հատվածին և նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս․ մասնավորապես՝ փայծաղի և հետորովայնամզային տարածության պատռվածքների ձևով:

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։


Անդրանիկ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով։


Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Commenti


1/465

LATEST NEWS​​

bottom of page