top of page

Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը․ Տաթևի վանքի վանահայրը՝ իր վերաբերյալ քննարկումների մասին


Ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայր Միքայելը։


«Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ,

Վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:

Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ համացանցում քննարկվում է Հայր Միքայելի իբր կարգալույծ անելու հարցը։ Սոցիալական ցանցերում անգամ նրա պաշտպանության շարժում է ձևավորվել։ Բայց նշենք, որ նա իր հարցազրույցներում բազմիցս խոսել է առողջական խնդիրների և ծառայությունն իրականացնելու անհնարինության մասին։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page