Տավուշում երկհարկանի շենքի պատշգամբը փլուզվել է. 3-ամյա երեխա է մահացել, 8 մարդ հոսպիտալացվել է
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ. գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է:
Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորները երեխաներ են. նրանք նշված փողոցի պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է, իսկ շենքը կուռուցված է եղել խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան:




























































Comments