top of page

Թատրոնի և կինոյի ինստիտուտը հավերժացրեց իր անմահացած սաների հիշատակը (լուսանկարներ)


ree

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ փառքի պատի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված՝ բուհի ուսանողների հիշատակին։


Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։ Այն կազմված է սալիկներից, որոնց վրա փորագրված է զոհված 6 ուսանողների անունները։


Տղաների հիշատակն անմահացվել է բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի աջակցությամբ, փառքի պատի կառուցմանն օժանադակել է նաև Երիտասարդական թատրոնը՝ ի դեմս տնօրեն Արսեն Ազիզյանի։


Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը պահում է կապը զոհված ուսանողների ընտանիքների հետ, այցելում նրանց հարազատներին։


Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների կուրսընկերները, դասախոսներն ու ուսանողներ։ Ներկաները փառքի պատի մոտ ծաղիկներ խոնարհեցին, տեղի ունեցավ մոմավառություն։


MediaHub.am-ը ներկայացնում է միջոցառումը՝ լուսանկարներով։

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

ree

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page