Թալիբները սպանել են նախկին ռեժիմի ավելի քան 100 կողմնակցի
«Թալիբանն» ու շարժման հետ կապ ունեցող անձինք, երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերումից հետո, սպանել են մի քանի տասնյակ նախկին պաշտոնյաների, անվտանգության ուժերի աշխատակիցների և մարդկանց, ովքեր աշխատել են միջազգային զորակազմի հետ. այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում։
Փաստաթղթում այդ սպանությունների հստակ ապացույցներ ներկայացված չեն։
Նշվում է, որ չնայած նախկին պաշտոնյաների շրջանում համընդհանուր համաներում հայտարարելուն՝ Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը շարունակել է ստանալ արժանահավատ տեղեկություններ սպանությունների, առևանգումների և այլ դեպքերի մասին։
Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 15-ից ստացվել է ավելի քան 100 նման սպանության մասին տեղեկություն։ Այս սպանությունների ավելի քան 2/3-ը եղել է արտադատական մահապատիժ։ Արժանահավատ տեղեկություններ են ստացվել նաև առնվազն 50 մարդու արտադատական մահապատժի մասին, ովքեր կասկածվել են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ։
Comments