top of page

Թաիլանդը վերանվանում է իր մայրաքաղաքը


Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը Բանգկոկից Կրունգ Թեփ Մահա Նախոն փոխելու մասին, որը նշանակում է Սուրբ Աթոռ. հայտնում է TASS-ը։


Խորհուրդը թարմացրել է երկրների, տարածքների, վարչական գոտիների և մայրաքաղաքների ուղղագրությունը միջազգային աշխարհագրական անվանումների բառարանում։ Ընդգծվում է, որ նոր անվանումը կընդունվի հատուկ հանձնաժողովի կողմից ստուգումից հետո։ Նշվում է, որ կարելի է օգտագործել նաև մայրաքաղաքի հին անվանումը։


Նշենք, որ Բանգկոկ անվանումը դարձել է Թաիլանդի մայրաքաղաքի պաշտոնական անվանումը 2001 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ թաիլանդերեն պաշտոնական անվանումը միշտ եղել է Կրունգ Թեփ Մահա Նախոն։

Comments