top of page

Մարդկանց նկատմամբ անհեթեթ հոդվածներով քրեական գործեր են կարվում․ Թագուհի Թովմասյան


Պետք է մեզնից կախված յուրաքանչյուր քայլ իրականացնենք, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք մեր երկրում առկա անարդարություններին։ Այդ մասին այսօր ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նկատեց՝ մենք ունենք լրջագույն քաղաքական հալածանքների ենթարկվող մարդիկ, մինչդեռ եվրոպական կառույցները հիացական տոնով են խոսում մեր երկրի մասին։


«Մենք ունենք քաղաքական պատճառով ազատազրկված դատավոր, և հիմա մյուս դատավորներն էլ են մտածելու՝ հնարավո՞ր է իրենց որոշմանը հետևի ազատազրկումը»,- ասաց նա։


Ըստ Թովմասյանի՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, հենց սկզբից թիրախավորել է դատական համակարգը, իսկ դատավորների նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է։


«Ուզում եմ արձանագրել, որ երեկ ԱԺ-ն վավերացրեց մի օրենք, որով ԲԴԽ-ի գործունեությունը դառնում է անիմաստ։ Այսինքն՝ ԲԴԽ-ն, որ պետք է ամեն ինչ անի արդար դատաքննության համար, հակառակ ֆունկցիան է իրականացնելու»,- ասաց նա։


Պատգամավորի դիտարկմամբ՝ մենք ունենք քաղբանտարկյալներ։


«Մարդկանց նկատմամբ անհեթեթ հոդվածներով քրեական գործեր են կարվում»,- շեշտեց նա։





Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page