Սյունիքի այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքն ավարտված է, Տաթև-Աղավնո հատվածը՝ ասֆալտապատ. Սանոսյան
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Սյունիքի մարզում ամբողջությամբ ավարտված են այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղավնո հատվածն էլ արդեն ասֆալտապատ է:
Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի՝ կառուցվում է նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհը, շինաշխատանքներ են ընթանում նաև Շուռնուխի, Որոտանի, Բարձրավանի հատվածներում:
«Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները: ՀՀ կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի՝ այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։
Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլն անցնենք: Շինարարությունը կսկսվի 2022 թվականին»,- ասել է Գնել Սանոսյանը։




























































Comments