top of page

Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք



Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


«Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Նրանց մասով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանասիրությունն ավարտվել է, Խաչատրյանները հրավիրվել են Դատախազություն՝ ծանոթանալու իրենց գույքին վերաբերող ուսումնասիրության արդյունքներին և դիրքորոշում հայտնելու դրանց կապակցությամբ»,- նշեց Աբրահամյանը։


Պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքում նշված է, որ Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքին փետրվարի 24-ին առաջարկվում է ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Comentarios