Սպիտակ տունը` Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավորության մասին
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների նախկինում քննարկված հանդիպումն այլևս նախատեսված չէ, թեև ԱՄՆ վարչակազմը չի փակում դիվանագիտության դուռը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Այս փուլում դա, իհարկե, պլանների մեջ չէ»,- ասաց նա՝ ի պատասխան գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին։
«Ինչպես Բլինկեն ասաց, իր համար անպատշաճ կլիներ այս պահին հանդիպել իր գործընկեր պարոն Լավրովի հետ, և այս հանդիպումը ընկալվեց որպես շփում, որին կարող էր հետևել նախագահ Պուտինի հետ ցանկացած փոխգործակցություն», - ասել է նա։
Նա պնդում է, որ Վաշինգտոնը չի փակի դիվանագիտական շփումները, նույնիսկ եթե Ռուսաստանը սրի իրավիճակը:
Comments