top of page

«Skype»-ը «Թարգմանված խոսակցություններ» բաժնում ներառել է նաև թուրքերենը



«Microsoft» ընկերությունը «Skype» ծրագրի «Թարգմանված խոսակցություններ» բաժնում ներառել է նաև թուրքերենը։

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:


Նշենք, որ «Skype»-ի ձայնային զանգերի համաժամանակյա թարգմանության ծառայությունը սկսել էր գործարկել դեռևս 2015թ-ից։ «Translator» ծառայությունը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում խոսակցության ընթացքում թարգմանել կենդանի խոսքը:


Այսպիսով, Skype-ի թուրք օգտատերերը հնարավորություն կունենան «Translated Conversations» գործառույթից ընտրել նաև թուրքերենը և այլ լեզվակիրների հետ հաղորդակցվել հենց թուրքերենով։ Հնչող խոսքը համաժամանակյա ռեժիմով կթարգմանվի մեկ այլ լեզվով։

Comentários


1/476

LATEST NEWS​​

bottom of page