Սիսիանի բ/կ զինծառայողի դի է տեղափոխվել․ «Hraparak»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Սիսիանի Բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր զոհված զինծառայողներից մեկի դին։ Ըստ տեղեկությունների զինծառայողը գյումրեցի է։ Այդ մասին գրում է hraparak.am-ը։
Տեղեկությունը փորձել են ճշտել Սիսիանի բժշկական կենտրոնից։ Ընդունարանի աշխատակցուհին hraparak.am-ին փոխանցել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավոր զինծառայողների եւ այլնի մասին որևէ ինֆորմացիա ինքը չի կարող տրամադրել։ Իսկ ով է իրավասու պատասխանել հարցերին, աշխատակցուհին ասել է, որ միայն բժշկական հաստատության տնօրենը․
«Վաղը էս համարով զանգահարեք, գուցե կապվեք» ։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, 12 գերեվարված, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։




























































Comments