Գյումրիում շուն են գլխատել․ ոստիկանությունը՝ դեպքի մասին (լուսանկար)

Կենդանասեր Հրանտ Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գլխատված շան տեսանյութ և լուսանկար էր հրապարակել։ Հրապարակմանը կից օգտատերը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում, իսկ շան գլուխն ընկած է եղել Երազանգ ռեստորանի մոտ։
MediaHub.am-ի հարցին ի պատասխան` ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ ոստիկանության Մուշ բաժին հաղորդում է տվել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ փետրվարի 14-ին․ «Գյումրի քաղաքի մի բնակչուհի ոստիկանությունան Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 11-ի երեկոյան շենքի շքամուտքում նկատել է կտրված շան գլուխ՝ վզկապով, ինչի մասին հայտնել է կենդանասեր Հ․ Դ-ին։ Փետրվարի 13-ին, նույն քաղաքացու շունը, իրենց բնակարանի դռան դիմաց բերել գցել է շան հետին զույգ ոտքեր՝ կոնքային հատվածով։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»։

Արմինե Նավոյան
Comments