95 տարի առաջ շշով թաղված ուղերձը գտել ու կարդացել են
Շոտլանդիայի Էրլսֆերի քաղաքում բանվորները գտել եւ կարդացել են շշում տեղադրված մի նամակ, որը 95 տարի առաջ թաղվել էր գնդակների համար նախատեսված ավազի ծուղակում, հաղորդում Է UPI լրատվական գործակալությունը:
Բանվորները թարմացնում էին գոլֆի դաշտը՝ 1875 թվականին հիմնված գոլֆի ակումբի տարածքում։ Գնդակի թակարդներից մեկում նրանք հայտնաբերել են թաղված շիշը։ Շշի ներսում եղել է հաղորդագրություն, որը գրված է եղել 1926 թվականի նոյեմբերի 18-ին՝ սիգարետի փաթեթանյութի հակառակ կողմում։ Պարզվել է, որ շիշը ավազի մեջ է եղել 95 տարի։
«Այսօր մենք այստեղ ենք, բայց որտեղ ենք լինելու, երբ այդ ուղերձը գտնվի, մենք չգիտենք։ Հաջողություն», - ասվում էր նամակում։
Գոլֆի ակումբի քարտուղար Գեւին Քուքը հայտարարել է, որ երեք տղամարդիկ, որոնց անունները նշված են ուղերձի ստորագրությանը կից՝ Թ.Դոնալդսոնը, Դ. Քինգը և Վ. Իսոնը, հաստատության աշխատակիցներ են եղել 1920- ական թվականներին: Քուքի խոսքով ՝ բանվորները որոշել են իրենց նամակը գրել ժառանգներին եւ թաղել այն նույն տեղում, երբ կավարտեն աշխատանքները:
Comments