top of page

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Շիրակի մարզպետ



Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը մարզպետին փոխանցել է, որ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։

«Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։

Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով», - նշել է մարզպետը։

Աղբյուր` Փաստինֆո



Комментарии


1/474

LATEST NEWS​​

bottom of page