top of page

Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու...

Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. ինքը նախընտրում է զոհվել զենքը ձեռքին

-Կուբաթլու (Սանասար) մտնելու ժամանակ ճանապարհին մի հայի հանդիպեցինք։ Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։ Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան։

Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։

Ցավոք կադրը հեռվից է ու դժվար է իդենտիֆիկացնել, թե ով է այս հայ զինվորը։ Ամենայն հավանականությամբ կամավոր է կամ պահեստազորային։

Տեսանյութում երևում է, թե ինչ շատ է թշնամին, ու փաստացի նրա ողջ մնալու շանսերը զրոյական էին։ Մի Ուռալ շակալներով շրջապատված ինքը չի ասում՝ «քարաբախ ազեռբայջան», ինքը չի հավատում թշնամու բարձրաստիճան սպայի խոսքին. հա, չեն սպանի, բայց երանի կտան, որ սպանված լինեին, որովհետև թշնամական գերության մեջ մնալը մեռնելուց էլ վատ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով։

Չգիտեմ ով է այս զինվորը, բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր։


Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page