top of page

Սեյրան Օհանյանը 4 ամիս է՝ աշխատավարձ չի ստանում



Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.


«Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում: Կհարցնեք ինչու:


Ասեմ.- այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա.- միչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է.


«Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին».- մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են.- դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է.


«Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»:


Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները:

Comments