top of page

Ա՛յ սա է իսկապես սեւ-սպիտակի բաժանումը՝ կապիտուլյացիայի կողմնակից եւ պայքարի կողմնակից․..

«Այդպիսի համախմբում իշխանության պարագլխի շուրջ անհնար է, եւ դա, ի սկզբանե, փակուղային առաջարկ է, որն արվում է առաջին նախագահի կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ուղղված ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու կաթողիկոսներին՝ համախմբվել ՆԻկոլ Փաշինյանի շուրջ եւ աջակցել նրան՝ ստորագրելու Ադրբեջանի հետ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրըր, որը նա կապիտուլյացիա անվանեց։ 

Առհասարակ, իշխանություն -ընդդիմություն երկխոսությանը, Խաչիկ Գալստյանը կողմ է, շատ երկրներ են իրենց հասարակությունները ճգնաժամային իրավիճակներից դուրս բերել այդ ճանապարհով, բայց այն դեպքում, երբ ընդդիմությունը եւ հասարակության մի ստվար հատվածը՝ ի դեմս իշխանության պարագլուխ Փաշինյանի, տեսնում է ազգային պետական շահերի դավաճանի, չի կարող լինել նման համախմբում։ «Դավաճանների հետ երկխոսության չեն մտնում, դավաճանների հետ չեն բանակցում, դավաճաններին ուղղակի ասպարեզից հեռացնում են»,-շեշտում է Գալստյանը՝ հավելելով, նախկին նախագահների ու կաթողիկոսի մասնակցությամբ ձեւավորված ֆորմատը բավականին դրական կարող ենք համարել ։


«Այնտեղ մարդիկ են, որոնք կանգնած են Հայաստանի երեսնամյա պետականության ակունքներում , յուրաքանչյուրի փորձառությունը, անցած ճանապարհն ու ռեսուրսները , եթե մեկտեղում ենք, չեմ կարծում, թե այդ պարագայում Նիկոլի նման մեկը կկարողանա դիմակայել , յուրաքանչյուր իշխանություն այդ պարագայում ճաքեր կտա, իսկ թե ինչու դա չի լինում, շատ վարկածներ կարող են լինել։ Տեր- Պետրոսյանը, ինչպես ինքն է ասում, ինչ-որ առաջարկով այդ սեղանին եկել նստել է եւ գուցե իսկապես հանել ընթերցել է այդ թուղթը, ես կուզենայի լսել նաեւ մյուս նախագահների արձագանքներն ու առաջարկները»,-ասում է Գալստյանը։Հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանի երեկվա կոչից հետո նախագահներ+կաթողիկոս ֆորմատը չպետք է առանց նրա շարունակվի, Խաչիկ Գալստյանն ասաց․ «Ամենավտանգավոր ուղերձը, որ կար առաջին նախագահի ելույթում, դա իրավիճակի հետ համակերպվելու ուղերձն էր, բնականաբար, ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, որ պատերազմի առաջին իսկ օրից եւ ապա հետպատերազմական ժամանակաշրջանում անթույլատրելի է համարել իրավիճակի հետ համակերպվելը եւ կոմֆորմիստական մոտեցումները։ Ես կտրականապես դեմ եմ դրան եւ վստահ եմ, որ մենք ունենք ելքեր։ Պետք է առողջ, ազգային, կարող ուժերը համախմբվեն եւ եթե կան մարդիկ, թեկուզ եւ անցած ճանապարհ ունեցող, ովքեր այլ տեսակետ ունեն, Աստծո սիրուն, դաշտը սեւ-սպիտակի մեջ է, ա՛յ սա է իսկապես սեւ-սպիտակի բաժանումը՝ կապիտուլյացիայի կողմնակից եւ պայքարի կողմնակից։ Դու, առնվազն , պետք է քայլ անես որեւէ բան փոխելու ցանկություն գոնե ունենաս, այլապես, մեռնելու ժամանակը միշտ էլ կա, իսկ Հայաստանի համար այդ փաստաթուղթը մահվան դատավճիռ է»։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page