top of page

Ես եկել եմ կրկին հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան


ree

Կարելի էր արժանապատվությունից ցածր համարել ու չանդրադառնալ վերջին մեկ և կես ամիսներին եղած ելույթներին, որոնք լի են կեղծիքներով, մանիպուլյացիաներով ու ստերով։ Այդ մասին այսօր իր հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա մեծամիտ հայտարարություն որակեց Փաշինյանի այն միտքը, թե ինքը ամբողջապես տիրապետում է եղած բանակցային գործընթացներին։


«Սուտ է, քանի որ անհնար է փաստաթուղթ ընթերցելով ամբողջապես տեղյակ լինել այդ գործընթացին։ Փաստաթուղթ ընթերցելով անգամ ինքս չեմ կարող ասել, որ ամբողջապես տիրապետում եմ այդ ինֆորմացիային, քանի որ կար Էդվարդ Նալբանդյան, որը և նախապատրաստում էր այդ փաստաթղթերը։ Մենք ոչ թե օրերով ու ժամերով, այլ ամիս ու տարիներով էինք քննարկում բոլոր հարցերը, որոնք քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Նա հարց հնչեցրեց, որ եթե Փաշինյանը տիրապետում էր այդ ամբողջ ինֆորմացիային, ապա ինչպե՞ս 2019-ին ընկան թակարդը։ Սարգսյանը հիշեցրեց՝ իրենք հայտարարում էին, որ նոր փաստաթուղթ կա, և բանակցություններ են ընթանում։ Ու այդ ամենը ՌԴ արտգործնախարարը գաղտնազերծեց ու բացահայտեց։ ՀՀ երրորդ նախագահը ծիծաղով արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը բանավոր պայմանավորվածություններ է ունեցել։ Նա նշեց, որ դա իրենց ձեռագիրն ու գործելաոճը չէ։


«Ես ուղղակի ապշահար էի լինում, լսելով Փաշինյանի հայտարարությունները, քանի որ նա Արցախի մասին ասում էր այն, ինչ ես 2008, 2009 թվականներին լսում էի Ադրբեջանի նախագահից։ Նա կորցնում է հնարավորությունը՝ օգտվելու այն փաստարկներից, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի շատ մտածող մարդկանց մոտ հուսախաբության մթնոլորտ է, և գործող իշխանությունների ու Ադրբեջանի հայտարարությունները, թե ԼՂ խնդիրը լուծված է, որոշակիորեն ազդել են այդ մարդկանց վրա։ «Ես եկել եմ կրկին հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page