top of page

Անընդհատ սեռական հարաբերություն ունենալու առաջարկներ է արել․ մերժում ստանալուց հետո շուրջ 2 րոպե բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել իր աշխատակցի հետ


Գ․ Զ․-ն  2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 15-16-ի սահմաններում Կ․ Խ․-ի բնակության վայրում, բռնություն գործադրելով, բռնաբարել է վերջինիս։

Գործը մակագրվել է դատավոր Էդգար Մանասյանին, և վարույթ է ընդունվել 2023թ.-ի  մայիսի 5-ին:

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Կ․ Խ․-ն 2022թ. մարտ ամսվա կեսից աշխատել է  կահույքի սրահում որպես վաճառողուհի, որտեղ ծանոթացել է տնօրեն ներկայացած Գ․ Զ․-ի հետ: 2022թ. մայիսի 8-ին վերջինս  համոզել է Կ․ Խ․-ին իր հետ ընդմիջում անելիս ալկոհոլային խմիչք խմել, որն իրեն հաջողվել է։ Օգտագործելով ալկոհոլային խմիչք և գտնվելով դրա ազդեցության տակ նույն օրը ցերեկային ժամին վերջիններս ըստ էության փոխադարձ համաձայնությամբ համբուրվել են, որից հետո Գ․ Զ․-ն  պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Կ․ Խ․-ին, որ մերժել է բոլոր առաջարկությունները:

Տեղեկություններ ստանալով, որ Գ․ Զ․-ն նպատակադրված է իրեն աշխատանքից ազատել, Կ․ Խ․-ն վերջինիս հրավիրել է իր վերոնշյալ բնակարան այդ հարցը պարզաբանելու։ 2022թ. մայիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում Գ․ Զ․-ն  իր վարած  ավտոմեքենայով գնացել է նշված բնակարան, Կ․ Խ․-ի  ուղեկցությամբ մտել ներս, որի ժամանակ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, Կ․ Խ․-ի կամքին հակառակ քաշքշել է նրան, համբուրել, գրկել և տարել ննջասենյակ, որի ընթացքում տուժող անձը ցույց է տվել դիմադրություն և բղավել է։

Գ․ Զ․-ին հաջողվել է հաղթահարել Կ․ Խ․-ի դիմադրությունը, և  շուրջ 2 րոպե բնական ճանապարհով, վերջինիս  կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունեցել։

Խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Առաջիկա դատական նիստը նշանակվել  է 2024թ․-ի փետրվարի 14-ին՝ ժամը 10։00-ին։


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page