top of page

Samsung-ի ամենահզոր սմարթֆոնը համեմատել են iPhone-ի հետ


Samsung-ի նոր ֆլագմանային սմարթֆոնն արտադրողականության թեստերում զիջել է iPhone 13 Pro Max-ին, հայտնում է PCMag պարբերականը:


Մեդիայի լրագրողները համեմատել են Samsung-ի եւ Apple-ի երկու առաջատար սմարթֆոնների հզորությունը սինթետիկ թեստերում: Geekbench 5 փորձի տվյալները ցույց են տվել, որ Samsung Galaxy S22 Ultra-ն 1232 միավոր է հավաքել միաիջուկային թեստում, մինչդեռ Apple-ի առաջատար հեռախոսը՝ 1735: Բազմամիջուկային փորձարկումներում Samsung-ի ֆլագմանը 3433 միավոր է հավաքել, մինչդեռ Apple-ի առաջատար հեռախոսը հավաքել է 4647 միավոր:


Մասնագետները նաեւ պարզել են, որ iPhone 13 Pro Max-ի նեյրոնային համակարգը, որը պատասխանատու է ԱԻ հաշվողականության եւ պատկերների նեյրոցանցային մշակման համար, ավելի արտադրողական է մրցակցի համեմատ։ Թեստի ժամանակ Apple-ի ֆլագմանը 948 միավոր է ստացել, այս պահին Samsung-ի ամենահզոր ապարատը հավաքել է 448 միավոր։


Թեստի արդյունքները փորձագետներին չեն զարմացրել։ Հեղինակները նշել են, որ iPhone 13 Pro Max-ում տեղադրված Apple A15 Bionic չիպը շատ ավելի հզոր է, քան նախորդ սերնդի պրոցեսորը։ Ընդ որում, Samsung Galaxy S22 Ultra-ում օգտագործված Snapdragon 8 Gen 1 չիպն արմատապես ավելի արդյունավետ չի ստացվել, քան Snapdragon 888-ը: Այդպես, GFXBench-ի թեստերը ցույց են տվել, որ որոշ առաջադրանքներում Snapdragon 8 Gen 1-ը 20 տոկոսով ավելի հզոր է նախորդ սերնդի պրոցեսորից:

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page