top of page

Ե՞րբ կտրվի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկը. «Փաստ»


ree

«Փաստ» օրաթերթը գրում է


«Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հստակեցման կամ, այլ ձևակերպմամբ, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նպատակով առաջիկայում կձևավորվի համապատասխան հանձնաժողով։


«Փաստ» թերթի տեղեկություններով, ձևավորվող հանձնաժողովը, նախնական պայմանավորվածության համաձայն, կգլխավորեն երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես նշում են փորձագետներն ու ոլորտի մասնագետները, սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականում իրենից բավական բարդ, երկարատև ու աշխատատար գործընթաց է ներկայացնում։ Մասնագետները նաև նշում են, որ այդ գործընթացը հնարավոր է տևել մի քանի, անգամ մինչև տասը տարի։ Ավելին, կա տարբեր երկրների փորձը, երբ նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքը դեռևս վերջնական արդյունք չի տվել:


Մեր աղբյուրի պնդմամբ, կապված եղանակային բարդ ու վատ պայմանների հետ, նախատեսվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքները սկսել 2022 թվականի գարնանը, իսկ ավելի կոնկրետ, ինչպես բառացի փոխանցեց մեր զրուցակիցը, «երբ կսկսվի ձնհալը»։


Մանրամասն` թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page