top of page

Վրաստանի նախագահը հայտնել է Սաակաշվիլիին ներում չշնորհելու պատճառը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ ներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ կարծում է, որ դա կբարձրացնի հասարակության բևեռացումը:


«Սովորաբար ես կատարում եմ իմ խոսքը, և կարծում եմ՝ չկա մեկը, ով կարող էր հակառակի մասին ասել։ Ես խորապես համոզված եմ, որ նման քայլը բևեռացման, այլ ոչ թե ապաբևեռացման պատճառ է լինելու։


Սաակաշվիլիի վերադարձը բևեռացման քայլ էր, և ես ոչինչ չեմ անի, ինչը կբերի բևեռացման», - ասել է նախագահը։


Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի Միխեիլ Սաակաշվիլիին:

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page