top of page

Ռոտերդամը հաստատում է, որ ապամոնտաժում է պատմական կամուրջը, որպեսզի Ջեֆ Բեզոսի սուպերզբոսանավն անցնի



Ռոտերդամը հաստատում է, որ ապամոնտաժում է պատմական կամուրջը, որպեսզի Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սուպերզբոսանավն անցնի, հաղորդում է BBC-ը։ Շքեղ զբոսանավը կառուցում է հոլանդական Oceanco ընկերությունը։ Հաղորդվում է, որ նավն ունի 127 մ երկարություն եւ չափազանց բարձր է Քոնինգսհեյվենի կամրջով անցնելու համար:


Քաղաքապետի խոսնակը լրագրողներին հաստատել է այդ ծրագիրը, եւ Բեզոսը ստիպված է եղել վճարել Oceanco-ի միջոցով: Հոլանդական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ հոլանդական քաղաքի կամրջի միջին հատվածը, որը հայտնի է Դե Հեֆ անունով, ժամանակավորապես ապամոնտաժվելու է՝ 40 մետրանոց նավի անցումը թույլ տալու համար:


Այս քայլը քննադատության է արժանացել, քանի որ պողպատե կամուրջը երկար պատմություն ունի եւ ազգային հուշարձան է համարվում: Այն նախկինում ենթարկվել էր հիմնանորոգման, որի արդյունքում չէր գործել 2014-ից 2017 թվականներին, եւ պաշտոնյաները հայտարարել էին, որ այն այլեւս չի ապամոնտաժվի: Oceanco-ի կառուցած շքեղ զբոսանավի պատվերի մասին մանրամասները հայտնի են դարձել անցյալ տարի: Ընկերությունը դեռեւս չի խոսում իր հաճախորդների մասին, բայց Bloomberg-ում 2021-ին հրապարակված Բեզոսի կենսագրությունը կարծես հաստատում է այն լուրերը, որ նա է լինելու սեփականատերը:


«Y721» անունով հայտնի նավը կլինի աշխարհում ամենամեծն իր տեսակի մեջ՝ ըստ Boat International-ի տվյալների: Լուրեր են պտտվում, որ այն կարող է պարծենալ մի շարք շքեղ հատկանիշներով՝ ուղղաթիռի վայրէջքի համար հարթակով։

Forbes-ը Amazon-ի հիմնադրի կարողությունը գնահատում է ավելի քան 175 միլիարդ դոլար եւ ներկայումս նրան դասում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ հորիզոնականում։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page