top of page

Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները. Ռոբերտ Քոչարյան

  • Nov 20, 2022
  • 1 min read


Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

«Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին։

Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։

Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները:

Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին»,- ասվում է ուղերձի մեջ:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page