top of page

Կարևոր լուր ՌԴ աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար


ree

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:


Ըստ ծառայության` նշված ընթացակարգերը պետք է անցնեն.

  • Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)

  • 90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները

  • 6 տարեկանից բարձր երեխաները

Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.

  • Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,

  • Մինչև 6 տարեկան երեխաները

  • Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք

  • ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ:



Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page